24.11.2024
Թաթոյանը ԵՄ պաշտոնյային ներկայացրել է ադրբեջանական զինուժի գործողությունները սահմանին
prev Նախորդ նորություն

Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն հանդես կգա Երևանում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիայի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում են յուրօրինակ Ռեմի Փանոսյանի ջազ տրիոյի համերգները Երևանում։

Ռեմի Փանոսյան Տրիոն, որը ստեղծվել է 2009 թվականին, ներկայացնում է կրքոտ և լիրիկական ջազ՝ համեմված ռոքի էներգիայով և հաճելի ակոսով: Եռյակի ստեղծումը նոր հնչյունների ներքո, տարիների ընթացքում բազմաթիվ ալբոմներ թողարկելով և համերգներ անցկացնելով, գրավել է տարբեր նախասիրություններ ունեցող հանդիսատեսին: Հնարամիտ և էկլեկտիկ ջազ, որը հանդիսատեսին տանում է դեպի յուրօրինակ փորձարարական ճանապարհորդություն:

Տրիոյի կազմում են՝ Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր, Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս և Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ:

Երեք համախոհները՝ ինչպես կյանքում, այնպես էլ բեմի վրա, անցեն կացրել ավելի քան 500 համերգ մոտ 40 երկրներում, ջազի ամենահեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Ջազը Խուանում, Ջազը Սետում, Ջազը Մարսիակում, Տոկիոյի ջազի փառատոնը, Մոնրեալի ջազ փառատոնը, Ջարասումի միջազգային ջազ փառատոնը, Թայչունգ ջազ փառատոնը և այլն…

Փետրվարի 27-ին՝ժամը 19:00-ին, Ռեմի Փանոսյան տրիոն հանդես կգա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, իսկ ժամը 22։00-ին՝ Մեցցո ակումբում։ Տոմսերը հասանելիեն tomsarkgh.am կայքում։