8.06.2025
Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ երկրի ազգային տոնի առթիվ:


«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Էստոնիայի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:


Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը:


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք հայ-էստոնական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչին մեծապես կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումը:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և հետագա առաջընթաց», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:


 


 

Հունաստանը 35 հազար դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին