24.04.2025
Լուրերը ճիշտ էին. Արտակ Դավթյանն ազատվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Flyone Armenia-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում են FLYONE ARMENIA ընկերությունից:


Երևան - Մոսկվա - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։


FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Նախարարը դեսպաններին է ներկայացրել Սիսիան-Քաջարան ճանապարհի ներդրումային ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար