24.04.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան
prev Նախորդ նորություն

Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայում. "Արմենիա" ավիաընկերություն

Այս պահին "Արմենիա" ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։


Ավիաընկերությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։


"Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան",- ասվում է հաղորդագրության մեջ։


 


 

Հունաստանը Հայաստանին է նվիրաբերել «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար