30.04.2025
Արման Թաթոյանը կմիանա՞ քաղաքական որևէ ուժի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն շահագրգռված է ՍԾՏՀԿ շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:


Հանդիպման ընթացում փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, հատկապես գլոբալ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից և նշել է, որ որպես ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ պետություն՝ Հայաստանը շահագրգռված է կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ:


Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության հետ ՍԾՏՀԿ հնարավոր համագործակցության ներուժին:


 

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի համար. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը