25.11.2024
Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների մասին
prev Նախորդ նորություն

Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ. ՀՅԴ-ն հերքում է կապը դավաճանի հետ

ՀՅ Դաշնակցության դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը, առ այն, որ վերջերս ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում ձերբակալվել է իբր Դաշնակցության «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատար: Այս կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամուլի ծառայությունը պաշտոնական հերքում է տարածել.


«Սույնով տեղեկացնում ենք, որ Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ։ Հետևաբար, այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյությում առկա անձինք ՀՅ Դաշնակցության հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել։


Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել քրեորեն պատժելի այս արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում:


Անբարոյականություն է ուրանալ ՀՅ Դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձանազոհությունը ազատագրական պայքարում:


Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը»,- ասված է հայտարարության մեջ։