20.04.2025
Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ. ՊԲ հրամանատար
prev Նախորդ նորություն

Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար. Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:


«Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով:


Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Արամ Սարգսյանին չեն առաջարկել նախագահ դառնալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար