4.04.2026
Մամուլ. Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզ»-ի փայատեր
prev Նախորդ նորություն

էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել. Վարդան Ոսկանյան

Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Այսօր նույն վարչախմբի արտգործնախարարը պնդում է, թե «Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է» և որպես ձեռքբերում անդրադառնում է Երևան-Ստամբուլ չվերթներին։


Այս համատեքստում չափազանց կարևոր է հասկանալ, արդյոք Էրդողանական վարչախումբը հրաժարվե՞լ է նշված ոճրագործի և մյուս ցեղասպան հանցագործների հերոսացումից, թե՞ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Էնվերի «լուսավոր գործի» շարունակություն, բայց արդեն նաև փափուկ ուժի մեխանիզմների կիրառությամբ։


Կարծում եմ՝ մեծ պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել, փոխվել կամ, ավելի ճիշտ, հարստացվել է միայն այդ նպատակներին հասնելու գործիքակազմը»,- գրել է Ոսկանյան։


 


 


 

«Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, աղետի էջն է. Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար