21.04.2025
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ը հրապարակել է "Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի" գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է "Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի" գործով վճիռը:


Միջազգային դատարանը փաստացի արձանագրել է, որ 2009-ի հոկտեմբերից մինչև 2010-ի հունվար Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է եղել, քանի որ իր դատապարտման հիմքում ընկած են եղել խաղաղ հավաքների ազատության իրավաչափ գործողությունները, որոնք դատարաններն առանց հիմնավորումների ներկայացրել են որպես հանցագործություն:


2008-ի ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմամբ, ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքները և նրա իրավունքները հարգելու պետության պարտավորությունը։


Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։


 

Մերկասառույց և ձյուն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ