23.11.2024
Ընդդիմության մեջ Ռուբինյանին կասկածում են, որ նա թուրքական ազդեցության գործակալ է
prev Նախորդ նորություն

Նունե Սարգսյանն առաջարկել է Աբու Դաբիում Հայաստանին նվիրված ցուցադրություն կազմակերպել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը այցելել է Աբու Դաբի Լուվր (Louvre Abu Dhabi) թանգարան։


Թանգարանում, որն ստեղծվել է Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի մշակութային համագործակցության արդյունքում, տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացված են մարդկության մշակույթի տարբեր դարաշրջանները ու յուրաքանչյուրին դարաշրջանին բնորոշ՝ մշակույթի ու արվեստի գործեր։ Ցուցադրված են տարբեր մշակույթներ ներկայացնող համաշխարհային արվեստի գործեր, որոնք փոխառնված են նաև Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Մուզե դ’ Օրսեյ թանգարանը։


Տիկին Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Նա առաջարկել է թանգարանում կազմակերպել հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։ «Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք և կարող ենք համատեղ աշխատել՝ այս թանգարանում հայկական ցուցադրություն ունենալու համար: Ցուցադրությունը կարող է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը, այդ թվում՝ հայ նկարիչների ստեղծագործությունները և կրել «5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» պայմանական խորագիրը»,- ասել է տիկին Սարգսյանը։ Առաջարկը հավանության է արժանացել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները թանգարանի ղեկավարության հետ: