20.04.2025
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների. Արշակյան
prev Նախորդ նորություն

Դավադրություն չփնտրել. իշխանությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանի իշխող վերնախավը կոչ է անում ընդդիմախոսներին չփնտրել կոնսպիրոլոգիական սցենարներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշում է, որ այդ գործընթացը երբեք չի թաքցվել հասարակությունից:


Ռուբինյանը, մասնավորապես, հիշեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի՝ դեռևս անցյալ տարի արված հայտարարությունների մասին։ «Այն ժամանակ նշվել էր, որ հայ դիվանագետներն այդ հարցով քննարկումներ են անցկացրել նրա հետ։ Այնուհետև այդ տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Դրանից հետո թուրքական կողմը հայտարարել է հատուկ դեսպանորդի նշանակման մասին։ Երևանն այդ հայտարարությունը ողջունել է և հայտարարել, որ հատուկ ներկայացուցիչ է նշանակելու։ Այնուհետև թուրքական կողմը նշանակեց իր հատուկ դեսպանորդին, որից հետո հայկական կողմը ևս նշանակումներ կատարեց։ Այդպես էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց գործընթաց սկսելու վերաբերյալ։ Հանդիպման անցկացման ժամանակի եւ վայրի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նաեւ ռուսական կողմի օգնությամբ: Հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը», - հայտարարել է նա։


Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ նշվում էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում», Ռուբինյանը նշեց, որ նկատի ուներ միայն այն, ինչ ասվել է: «Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ն և Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն են տարածել, որում նշվում է, ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի ԱԳՆ–ն», - ասել է նա։


 

Կորոնավիրուսով վարակված ու հոսպիտալացված քաղաքացիների որ տոկոսն է պատվաստված. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար