ՌԴ խաղաղապահների աջակցությամբ ղարաբաղցի ուսանողներն այցելել են Ամարասի վանական համալիր
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում Ամարաս վանական համալիր այցելելու անվտանգությունը շուրջ 100 ուխտավորների եւ տեղի բնակիչների համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ուխտավորները, այդ թվում՝ Շուշիի համալսարանի ուսանողները, Մարտունու շրջան են ժամանել Ամարասի եկեղեցական ծառայության Ստեփանակերտ քաղաքից և վանական համալիրի հարակից բնակավայրերից:
«Սուրբ Ծնունդից առաջ կտրուկ ավելացել է սուրբ վայրեր այցելել ցանկացող ուխտավորների թիվը, դա վերաբերում է նաև Ամարասի համալիրին։ Ուխտավորների թվի աճի հետ կապված լրացուցիչ պատասխանատվություն է դրվում խաղաղապահ զորակազմի վրա՝ այդ վայրեր այցելելու անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահները կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը։
Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը շարժման և Ամարասի վանական համալիր այցելության ժամանակ և եկեղեցական ծառայության ժամանակ:
«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք անվտանգ ժամանել ենք Ամարաս։ Շատ հետաքրքիր է, որովհետև այստեղ դեռ խաղաղապահները կանգնած են, մեր կողքին են, և մենք մեզ անվտանգ ենք զգում», - ասացին Շուշիի համալսարանի ուսանողները:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր հիմունքներով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել տվյալ սրբավայրը:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: