22.04.2025
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահին
prev Նախորդ նորություն

TRT Haber-ը ներկայացրել է Երևանի և Անկարայի միջև ապագա բանակցությունների օրակարգը

Թուրքիայի պետական TRT Haber-ի լրատվական կայքը «Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց. հանդիպումը կարճ ժամանակում կիրականացվի» վերնագրով նյութ է հրապարակել, հայտնում է ermenihaber.am-ը:


Նշելով, որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են հատուկ ներկայացուցիչների անունները՝ լրատվամիջոցը ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջիկա հանդիպումների ընթացքում:


Ըստ այդմ՝ առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական գործընթացի վերաակտիվացումն է:


Ուղղություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծմանը: Նշվում է, որ փորձ կարվի այդ ուղղություններով առաջընթաց գրանցել:


Ըստ TRT Haber-ի՝ այդ ընթացքում (տրանսպորտային) հաղորդակցության հարցում կարվեն հստակ քայլեր։ Հաղորդակցությանը զուգահեռ կքննարկվեն տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանային անցակետերի (բացման) հարցը:


 

ՌԴ խաղաղապահների աջակցությամբ ղարաբաղցի ուսանողներն այցելել են Ամարասի վանական համալիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան