Հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները
Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:
Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները, գրում է «Արմենպրեսը»:
Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝
Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս - հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ
Դավթյան Արթուր - սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ - ծանրամարտ
Դանիելյան Էլինա - շախմատ
Հարությունյան Արսեն - ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն - ծանրամարտ
Մինասյան Գոռ - ծանրամարտ
Չալոյան Դավիթ - բռնցքամարտ
«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: