25.11.2024
Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են Հայաստան
prev Նախորդ նորություն

Հայաստան-Թուրքիա. շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա. Աբրահամյան

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կիսագաղտնի գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ի վերջո, եթե ծովում ցունամի է, առհասարակ կապ չունի, թե այդ պահին արհավիրքի էպիկենտրոնում գտնվողը լողալ գիտի՞, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա։

Հայաստանի իշխանությունը հա՛մ գիտակցում է, որ Թուրքիան գործընթացը սկսում է նախապայմաններով, հա՛մ հասկանալով դրա հետևանքները տրվում է այդ արկածախնդրությանը։

Այս գործընթացն ուղեկցվում է իշխանության քարոզչական արշավով, որի նպատակն է հետին պլան մղել անվտանգության, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական հարցերը և առաջ բերել սոցիալ-տնտեսական գործոնը. մարդկանց համոզելու կարճ և ինչու չէ՝ աշխատող տարբերակներից մեկը։

Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն",- գրել է պատգամավորը։