25.11.2024
Փաշինյան. Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը դաշինք են կազմել
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռեր» խումբն ազատ է արձակել բոլոր պատանդներին

«Սասնա ծռեր» խմբի անդամները հուլիսի 23-ին ազատ են արձակել նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող բարձրաստիճան ոստիկաններին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Այսօր առավոտյան խմբի անդամները ազատ էին արձակել նաեւ պատանդ պահվող եւս երկու ոստիկանների: Այսպիսով բոլոր պատանդներն ազատ են արձակվել:

Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ասել էր, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

Իշխանությունների եւ զինված խմբի բանակցությունների հիմնական միջնորդ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իշխանություններն առաջկ են արել խմբի տղաներին եւ համոզմունք հայտնել, որ "Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ":

Բացի այս, Բալասանյանն ասել է, որ մամուլի կետի կտեղակայվի չեզոք գոտում: