12.07.2025
Փաշինյանը չի պատրաստվում ՊՎԾ-ն ու Հաշվեքննիչ պալատը զիջել ընդդիմությանը
20.06.2019
Փաշինյանը չի պատրաստվում ՊՎԾ-ն ու Հաշվեքննիչ պալատը զիջել ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմությանը։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն, բայց ոչ՝ նախագահի: Բագրատյանի առարկությանը վարչապետն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի»։ Այնուհետ  Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիր եղած ժամանակ երբևէ իշխանությունից վերահսկիչ լծակներ չի խնդրել, քանի որ համարել է, որ դրանք այսպես, թե այնպես ունի: «Ես միշտ համարել եմ, որ դա անիմաստ է, որովհետև այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոնֆորմիստ, հարմարվում իշխանությանը։ Խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ», - հավելեց վարչապետը։