Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, և իշխանությունները տեղյակ են այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այդ հարցը քննարկվում է, կարծում եմ՝ լուծումներ կգտնվեն»,- վստահեցրեց Քերոբյանը։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած տեղեկություններին, որ ավիաընկերությունը կարող է դադարեցնել թռիչքները Հայաստանից, իսկ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 2-4-ը, Քերոբյանը դժվարացավ պատասխանել այս հարցին: