Դե ինչ, հիշենք այս օրը, մի օր այն պետք կգա, ու հիշենք ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրինագծին ՀՀ Ազգային ժողովում դեմ քվեարկած` ազգընտիր պատգամավորներին, ովքեր առհամարհեցին 58.000 քաղաքացու հստակ դիրքորոշումը` պատիժ սահմանել Արցախն այլ պետության կազմում ճանաչող, ցեղասպանության վտանգավորությունը նսեմացնող պաշտոնյայի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը: Նշենք, որ ՔՊ խմբակցությունն այսօր տապալեց Հայաքվե նախագծի ԱԺ օրակարգ ներառվելը: "Ձեր այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, ով կհրաժարվի ՀՀ սահմանադրությամբ և դրա նախաբանում նախատեսված համազգային նպատակներից, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս։ 57 դեմ (էն մեկ ձեռնպահը կեսից փոխեց միտքը) 26 կողմ",- գրել է Կոստանյանը: