28.07.2026
ՌԴ-ն վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ մտնելուց հանրաքվե չենք անցկացրել, հետևաբար դուրս գալուց կամ չգալուց ևս դրա կարիքը չկա

ԵԱՏՄ մտնելուց մենք հանրաքվե չենք անցկացրել, հետևաբար դուրս գալուց կամ չգալուց ևս դրա կարիքը չկա:

Հարցը՝ «մնալ, թե՞ դուրս գալ», մեզ ազգովի ծուղակի մեջ է տանում:

Հանրաքվե անցկացնելուց առաջ այն էլ նման հարցերով պետք է առաջին հերթին կառավարության պատասխանատվության մասը հասկանանք:

Ժողովրդին հարցնես բնական է մեծ մասը ուզելու է գնալ ԵՄ և դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց կառավարության գործառույթն է գնահատել բոլոր ռիսկերը, իրավիճակը և որոշումներ կայացնել: Բնական է, որ դա արված չի, չկա հաշվարկ: Սա այն հարցն է, որ հանրաքվեի դնելով արդեն կանխորոշված կլինեն արդյունքները:

Եվ վերջում պետք է հասկանալ՝ կարող է մի տեղից դուրս գանք, իսկ մյուսը մեզ չընդունի:


Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայան