Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Արարատ Միրզոյանը շփվել է բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ: «Քննարկվել է մեր երկկողմ հարաբերությունների մասին։ Մենք վերջերս ենք սկսել Ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ եղավ տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասի զարգացումներին»,-գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։