Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին դեպի Բրյուսել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ Նա մանրամասներ է ներկայացրել Անկարայում քննարկումներից. «Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»։