6.06.2026
Անկարան նշել է Ադրբեջանում ներդրումների առաջնահերթ ուղղությունները
23.12.2016
Անկարան նշել է Ադրբեջանում ներդրումների առաջնահերթ ուղղությունները

Թուրք գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտներ։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքին։ Նրա խոսքով, գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել ագրո–արդյունաբերական համալիր, թեթև արդյունաբերության, շինարարության, էլեկտրաէներգետիկայի, տուրիզմի ոլորտներում։ Թյուֆենքին նշել է, Թուրքիան առաջատարն է Ադրբեջանում անշարժ գույքի ոլորտում կատարված ներդրումների ծավալով։ Նախարարի խոսքով, աշխատանքներ են տարվում այս տարի Բաքու–Թբիլիսի–Կարսի կյանքի կոչման համար, որը կմիավորի Չինաստանն ու Եվրոպան: Նշվում է, որ Ադրբեջանում այս պահին գործում է 2 700 թուրքական ընկերություն։ Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 6,7 միլիարդ դոլար։ Մինչև 2020թ.–ը ադրբեջանական ներդրումները Թուրքիայում կհասնեն 18-20 միլիարդ դոլարի։