ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիան կոչ է արել պաղեստինցիներին դուրս գալ փողոց` ի պատասխան Թրամփի որոշման`Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք։Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովկսին հայտարարել է, որ իր հայտարարություններով ՀԱՄՍՍ–ին չի հաջողվի վախեցնել Իսրայելին։ Իսրայելը պատրաստ է ցանկացած մաշտաբի պատերազմի։Ըստ նրա, Իսրայելը չի ոչնչացրել պաղեստինցի ահաբեկիչներին, ազգայնականներին, քանի որ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածի համար։Նա հավելել է, որ դժվար թե ՀԱՄԱՍ–ի ղեկավարությունը հայտարարություններից անցնի իրական գործողությունների։