Վրաստանն ուժեղացնում է իր ռազմական ներուժն ու ավելացնում ռազմական բյուջեն։ Այդ մասին հայտարարել է Աբխազիայի ՊՆ–ի հետախուզության պետը։Նա նշել է, որ նկատվում է դեպի Վրաստան զենքեր և զինտեխնիկա առաքումների ակտիվացում։ Վրաստանը Ֆրանսիայից գնել է ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև հակատանկային համալիրներ։Ըտս նրա, 2018թ.–ի Վրաստաի ռազմական բյուջեն ՆԱՏՕ–ի չափանիշներից ելնելով հասցվել է ՀՆԱ–ի 2,2%-ի։ Այն կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար։