ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի հետախուզության բաժանմունքը Trump Organization ընկերության բիզնես–գործարքների ստուգումներ է կատարում, դրանցում մասնակցել է նաեւ ներկայիս նախագահի դուստր Իվանկա Թրամփը, հաղորդում է CNN–ը։Աղբուրների փոխանցմամբ՝ գերատեսչությունը ստուգումների շրջանակներում ուսումնասիրում է Դոնալդ Թրամփի դստեր արտասահմանյան բիզնես–կապերը, որպեսզի նրան կրկին թույլատրեն մուտք ունենալ պետական գաղտնիքներին։ Հիմա Իվանկա Թրամփն միայն ժամանակավոր մուտք ունի, որը այնուամենայնիվ, թույլ է տալիս գաղտնի տեղեկություններին ծանոթանալ։