1.08.2025
Տնտեսությունից՝ դիվանագիտություն. Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան
02.03.2018
Տնտեսությունից՝ դիվանագիտություն. Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գարեգին Մելքոնյանը: Նա նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Մելքոնյանին ազատելու մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)», - ասված է հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: