25.07.2025
Դիվանագիտական պատերազմ ընդդեմ ՌԴ-ի. ԱՄՆ-ն 48 ռուսաստանցի դիվանագետների է արտաքսում
26.03.2018
Դիվանագիտական պատերազմ ընդդեմ ՌԴ-ի. ԱՄՆ-ն 48 ռուսաստանցի դիվանագետների է արտաքսում

Պաշտոնական Վաշինգտոնը Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորման համար Կրեմլին ուղղված մեղադրանքների շրջանակում որոշել է ԱՄՆ-ից արտաքսել 48 ռուսաստանցի դիվանագետների: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ, ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամության մասին հայտնել էր Bloomberg-ը: «Նման ռեկամենդացիաներ Թրամփին տվել են իր խորհրդականները: Թրամփը նպատակ ուներ սպասել իր եվրոպացի գործընկերենրի համապատասխան ռեակցիային», - գրում է գործակալությունը: Ավելի վաղ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին հայտնել էր Լեհաստանը: Հայտնի է նաեւ, որ Լեհաստանում, Լիտայում, Լատվիայում եւ Էստոնիայում Ռուսաստանի դեսպաններին կանչել են այդ երկրների ԱԳՆ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորումից հետո Եվրամիությունը ի համերաշխություն Լոնդոնի հետ է կանչել իր դեսպանին ՌԴ-ից ու դիտարկում է Մոսկվայի դեմ միջոցներ կիրառելու հնարավորությունը: