Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգված է Գազայում տեղի ունեցող իրադարձություններով։ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ: «Կողմերը պետք է պահպանեն զսպվածություն և իմաստություն՝ խուսափելու իրավիճակի հետագա բարդացումից։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ կողմերը պետք է խնդիրը լուծեն բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով», - ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ: