«Թուրքական հոսք» գազամուղն ամենավտանգավորն են ճանաչել Ուկրաինայի համար: Այդ մասին հայտնում է Новое время-ն` Ուկրաինայի կառավարությանը կից` բարեփոխումներին օժանդակելու հարցով ռազմավարական խմբի էներգետիկ հարցերով փորձագետ Կարել Գիրմանին հղումով: «Թուրքական հոսք»-ը գրեթե կառուցվել է: Առաջին ճյուղը արդեն թողարկվել է: Ցավոք, Ուկրաինան պարտվել է այդ պայքարում»,- ասել է նա: Ըստ փորձագետի` գազամուղի թողարկումից հետո Ուկրաինան լիովին կզրկվի ռուսական գազի տարանցումից: