Ադրբեջանի նախագահը նախորդ շաբաթ Բաքվի զորահանդեսի միջոցով աշխարհի ցույց տվեց, որ իր երկիրը պատրաստ է պատերազմի: Բաքվի զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են տարբեր երկրներից և ոչ միայն ՌԴ-ից գնված զինատեսակներ, փոխանցում է Росбалт-ը: Բացի այդ, Ադրբեջանը նախատեսում է հուլիսի 2-6-ը խոշոր զորավարժություններ անցկացնել: Տարածաշրջանում ուժերի բալանսը խախտված է հօգուտ Ադրբջանի` ՀՀ-ն փորձում է ՌԴ-ից Су-30СМ գնելով վերականգնել բալանսը: Խոսքը 12 կործանիչների մասին է: ՌԴ-ն ՀՀ-ին զենքեր է մատակարարում էժան գներով կամ վարկով: Ադրբեջանի զորավարժությունները կարող են վերաճել պատերազմի ոչ թե ՀՀ-ի դեմ, այլ ԼՂՀ-ի, որի անվտանգության երաշխավորն Երևանն է: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է: