18.06.2025
Վստահ եմ` ՀՀ և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. Փաշինյան
22.07.2024
Վստահ եմ` ՀՀ և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի պատրաստակամությունն ու հանձնառությունը: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման հաջորդ փուլի ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»: