1.07.2025
Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն. Փաշինյան
28.09.2018
Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն. Փաշինյան

Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երեւան վերադառնալուց հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է Փաշինյանը: Մինչ այդ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում է Դուշանբեում։ ՀՀ կառավարության facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել ԱՊՀ անդամ պետությունների նախագահների մասնակցությամբ որոշ արարողակարգային միջոցառումներից: Համաձայն այդ տեսանյութի, հերթական լուսանկարվելու ժամանակ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հարևանությամբ են կանգնած լուսանկարվում, որի ավարտին Նիկոլ Փաշինյանը դիմում է Իլհամ Ալիևին և նրանց միջև կարճ երկխոսություն է տեղի ունենում: Մանրամասները սկզբնաղյուրի տեսանյութում: [fb_video url="https://www.facebook.com/irakanum.am/videos/237148017159926/"]