Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ընդգծել է ամբողջ միջուկային զենքի վերացման անհրաժեշտությունը, հաղորդում է Tasnim-ը:Նյու Յորքում Միջուկային զենքի լիարժեք վերացմանը նվիրված խորհրակցությանը ելութ ունենալով, Զարիֆը հիշատակել է աշխարհում նոր միջուկային զենք ստանալու եւ նման զենքի արդիականացման համար մրցակցությունը՝ կոչ անելով վերջ դնել վտանգավոր մրցակցությանը:Նա նաեւ ընդգծել է ամբողջ աշխարհում «անմարդկային» զենքի լիարժեք վերացման անհրաժեշտությունը:Զարիֆը ողջ աշխարհին կոչ է արել միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, ապամիջուկայնացման պարտավորությունների անվերապահ իրականացմանը եւ առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծմանը: