Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի խոսնակը` հրապարակելով լուսանկար:Հիշեցնենք, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Նյու Յորքում չկայացավ երկու երկրների ղեկավարների օրակարգի օրակարգի սղության պատճառով: