ՌԴ-Թուրքիա հարաբերությունները շատ դժվարություններ են հաղթահարել, սակայն այժմ նրանք գտնվում են այնպիսի մակարդակի վրա, որ շատերը կարող են դրանց նախանձել: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Ֆիտինը:Նա նշել է, որ Թուրքիա-ՌԴ հարաբերություններն այժմ կարող են օրինակ ծառայել շատ երկրների համար: Նրա խոսքով, երկրները համագործակցում են էներգետիկ ոլորտում` Աքքույու ատոմակայանի շինարարություն ու Թուրքական հոսք գազամուղի իրականացում: Նա հավելել է, որ երկրների միջև խորը համագործակցությունը կշարունակվի մոտակա 100 տարվա ընթացքում: