ՌԴ-ի կողմից ՀՀ-ին СУ-30СМ-ի առաքումները չի փոխի ուժերի բալանսը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը: Նա նշել է, որ Բաքուն ունի օդուժի գերակայություն ՀՀ-ի նկատմամբ: Նրա խոսքով,Ադրբեջանը ունի հզոր ՀՕՊ համակարգեր` С-300ПМ, որը սահմանափակում է ՀՀ-ի կողմից օդուժի կիրառումը: Նա նշել է, որ ՌԴ-ն կարող է Ադրբեջանին մատակարարել СУ-35, СУ-30СМ և МИГ-35 ինքնաթիռներ`ամեն ինչ կախված է Բաքվի ֆինանսական հնարավորություններից: