Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է և հանդիսանում է բանակցային գործընթացը խոչընդոտելու փորձ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հանդես են եկել ձևաչափի փոփոխման դեմ. «Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, ոչ թե զուտ բանակցելու համար: Դրանք պետք է բերեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը: Ստատուս քվոն անընդունելի է, ինչը բազմիցս ասվել է նաև միջազգային հանրության և միջնորդների կողմից: Մենք աջակցում ենք այս դիրքորոշմանը և կարծում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի», — ցիտում է նրա խոսքերը «Ինտերֆաքսը»: