Էրեբունի ռազմակայանում ինքնաթիռների փոխարինումը ներռուսաստանյան հարց է՝այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Նա նշել է, որ Մոսկվան Էրեբունիի ռազմակայանը դիտարկում է, որպես Անդրկովկասում ՆԱՏՕ-ի հակակշիռ: Ըստ նրա, ՌԴ-ն այժմ տեղակայում է ավելի մեծ շառավիղով հզոր ինքնաթիռներ: Նրա խոսքով, ռազմաբազայի հզորացումն իրականացվում է ՆԱՏՕ-ի դեմ հնարավորության հակամարտության շրջանակներում: