Ռուսաստանը և Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսսեյն Հանզադին հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Իրանի նավատորմերը կշարունակեն տարբեր օպերատիվ, կրթական և տեխնիկական հարցերով համագործակցությունը: