Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ և պաշտպանության փոխնախարար, գեներալ Վալերի Գերասիմովը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ։Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման շրջանակում կարծիքներ են փոխանակվել եվրոպական և համաշխարհային անվտանգության, Սիրիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների մասին։ Պայմանավորվածություն ձեռք բերելու մասին մամուլի ծառայությունը չի հայտնել։