ՌԴ-ն ու Ադրբեջանը զարգացնում են կապերը տարածաշրջանի երկրների հետ և այդ առումով կարևոր է եռակողմ՝ՌԴ-Ադրբեջան-Իրան համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: Նա նշել է, որ մինչև 2019թ.-ի վերջը կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Կողմերն ակտիվորեն զարգացնում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: