ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում նավթի լցանավերի վրա հարձակումների համար, սակայն Միացյալ Նահանգները պատերազմ չի ցանկանում:Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ինչ արել է պատերազմից խուսափելու համար:«Մենք պատերազմ չենք ուզում»,- հավելել է Պոմպեոն:Պոմպեոն հավելել է, որ իրենք քննարկում են հարցի կարգավորման բոլոր տարբերակները, այդ թվում ռազմական հարվածը: