Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում: Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Առաջին հերթին, մենք պատերազմ չենք ցանկանում մեր և թուրք զորքերի միջև: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Մուալեմը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի ավելի վաղ արված հայտարարույունը, թե Անկարաան կպատասխանի սիրիական Իդլիբում իր դիտորդական կետերի վրա հարձակման դեպքում: