Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: