ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է հարեւան Իրանի ժողովրդին: Նախարարը շնորհավորանքը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մաղթում եմ երջանիկ, բարգավաճ, խաղաղ եւ առողջ Նովրուզ բոլոր նրանց, որոնք այն նշում են այսօր: Հատկապես մեր լավ հարեւան Իրանին մաղթում եմ ուժ, ամրություն, վստահություն եւ համերաշխություն»,- գրել է նախարարը: Wishing happy, prosperous, peaceful and healthy #Novruz to all who celebrate today! To our good neighbours in #Iran in particular I wish strength and resilience in confidence and solidarity! pic.twitter.com/cc7t9gy1PM — Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 20, 2020