14.08.2025
Սեյսմիկ ակտիվությունը նվազում է. ԱԻՆ
11.09.2019
Սեյսմիկ ակտիվությունը նվազում է. ԱԻՆ

Սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հիշեցնենք նախօրեին ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում: Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻ նախարարությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ այս պահին, նախնական տեղեկատվությամբ, ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չկան: Եթե կնկատվեն խնդիրներ, խնդրում ենք ահազանգել «911» ծառայության հեռախոսահամարով: