Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: