18.06.2025
Ռուսաստանը կանի ամեն ինչ Արցախում պատերազմը կանխելու համար. Լուկյանով
07.08.2019
Ռուսաստանը կանի ամեն ինչ Արցախում պատերազմը կանխելու համար. Լուկյանով

Ռուսաստանը կանի ամեն ինչ Արցախում պատերազմը կանխելու և հակամարտության գոտում կայուն ստատուս-քվոյի պահպանման համար: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, «Վալդայ» քննարկումների ակումբի գիտական ​​ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը: «Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ Ռուսաստանին պատերազմը ձեռնտու չէ ու պետք չէ: Ռուսաստանի Դաշնությունը կանի ամեն ինչ, որպեսզի այստեղ պատերազմ չլինի, իսկ եթե բռնկումներ լինեն՝ անհապաղ կմարի դրանք», - ասաց նա: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսանելի ապագայում իրատեսական չէ: Լուկյանովը մեկնաբանեց նաև երկարատև ընդմիջումից հետո հակամարտության գոտում վերջին էսկալացիան, ընդ որում ոչ միայն Արցախում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ունեն: Հարցին, թե արդյոք դա վկայում է այն մասին, որ Բաքուն վերադառնում է պատերազմելու  շանտաժի քաղաքականությանը, Լուկյանովը նշեց, որ պատերազմելու շանտաժն ու խաղաղ քաղաքականությունը փոխկապակցված են. «Այդպես է միշտ եղել: Այժմ ես որևէ հեռանկար չեմ տեսնում խաղաղ գործընթացն առաջ տանելու համար: Իսկ նման միջադեպերը՝ ցավոք, դա կողմերի հարաբերությունների բնույթն է. մի փոքր ավել, մի փոքր պակաս, բայց դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվում»,- հավելեց նա: