4.06.2026
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝ Arca համակարգում խափանումների մասին
01.08.2025
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝ Arca համակարգում խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել Arca համակարգում խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր և կապված էր համակարգի վերազինման հետ։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։ Մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։ Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով։ Այս տարում ավարտին է հասցվում նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար»։